Մասնագիտական ուսուցման դասընթացներ

մշակված UCL-ի մասնագետների կողմից

>

Իմանալ ավելին

Հասանելի կրթաթոշակներ

տաղանդավոր երիտասարդների համար

>

Իմանալ ավելին

Զարգացման բացառիկ հնարավորություններ

հրաշալի բնության գրկում

>

Իմանալ ավելին

Սկսելը հեշտ է

Միացեք մեր ծրագրին անվճար: Պարզապես սեղմեք ներքևում գտնվող կոճակը

Ստեղծել անվճար հաշիվ

Մեր շրջանավարտները

Արթուր Սարգսյան

Կլիմայի փոփոխությունները, հողերի էրոզիան և գյուղատնտեսության ոչ կայուն մեթոդներն այսօր գլոբալ մարտահրավերներ են։ Գյուղատնտեսությունը հիմնված է քիմիական պարարտանյութերի կիրառման և ինտենսիվ հողօգտագործման վրա, ինչը հանգեցնում է հողի բերրիության նվազման, ջերմոցային գազերի արտանետումների աճի և էկոհամակարգերի երկարաժամկետ խաթարման։ Այս ուղղությամբ արդյունավետ լուծում է կենսածխի վրա հիմնված շրջանաձև գյուղատնտեսական մոդելի կիրառումը։ Կենսածուխը ստացվում է օրգանական թափոնների ջերմային քայքայման՝ պիրոլիզի արդյունքում, ինչի շնորհիվ օրգանական թափոնները, որոնք այրման կամ քայքայման ընթացքում արտազատում են ածխաթթու գազ և մեթան, վերածվում են կայուն ածխածնային նյութի։ Կենսածխի կիրառումը բարելավում է հողի ֆիզիկաքիմիական կազմը, ապահովում ջրի պահպանումը և սննդանյութերը դարձնում ավելի հասանելի բույսերի ու օրգանիզմների համար։ Այն խթանում է նաև միկրոկենսաբանական ակտիվության աճը և նպաստում հողի բերրիության բարձրացմանը։ Այս մեթոդը ապացուցում է, որ կայուն զարգացումը և շահութաբերությունը կարող են փոխլրացնել միմյանց՝ ձևավորելով երկարաժամկետ դիմակայուն համակարգեր։

Արթուր Սարգսյան

Նարեկ Մկրտչյան

Այսօր մարդկությունը բախվում է մի շարք գլոբալ մարտահրավերների՝ ջրի սակավություն, էներգիայի սպառման աճ, սննդի անվտանգություն և օրգանական թափոնների կառավարում։ Այս գործոնները պահանջում են անցում կատարել սննդարտադրության ավելի կայուն, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ համակարգերի։ Ցիկլային էկո-ակվապոնիկ համակարգը մեկ միասնական մոդելում ներառում է նշված խնդիրների լուծումները: Մոդելի հիմքում ընկած է ակվապոնիկ ջերմոցի կառուցվածքը, որտեղ ձկնաբուծությունը և բուսաբուծությունը գտնվում են փոխլրացնող սիմբիոզի մեջ։ Ձկների կենսագործունեությունից առաջացած թափոնները ծառայում են որպես բնական սննդի աղբյուր բույսերի համար, իսկ բույսերն իրենց հերթին կատարում են կենսաբանական ֆիլտրի դեր՝ մաքրելով ջուրը՝ մինչ այն ավազաններ վերադարձնելը։ Սննդարտադրության այս մոտեցումը հայտնի է ջրային ռեսուրսների խնայողությամբ։ Առանցքային նորարարությունը համակարգի էներգետիկ ինքնաբավությունն է՝ արևային էներգիան պահեստավորելով ջերմային և պոտենցիալ էներգիայի տեսքով։ Մոդելը ներառում է նաև կենսաբանական թափոնների լիարժեք վերամշակում։

Նարեկ Մկրտչյան

Գոռ Խաչատրյան

Շրջակա միջավայրի աղտոտումը և ռեսուրսների սպառումը մարդկության առջև ծառայացած ամենամեծ մարտահրավերներից են: Կեղտաջրերի մաքրման ավանդական համակարգերը էներգատար են և պահանջում են զգալի ֆինանսական ռեսուրսներ։ Արդի էկո-նորարարական լուծումներից մեկը ջրիմուռների վրա հիմնված կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաների կիրառումն է։ Այն պահանջում է ավելի քիչ քիմիական նյութերի կիրառում, բացի այդ ֆոտոսինթեզի շնորհիվ նպաստում է ածխաթթու գազի կլանմանը։ Արժեքավորն այն է, որ վերականգնված նյութերը չեն վատնվում: Կեղտաջրերի մաքրման արդյունքում ստացված ազոտով և ֆոսֆորով հարուստ ջրիմուռների կենսազանգվածը կարող է վերամշակվել և օգտագործվել որպես կենսապարարտանյութ։ Սա նպաստում է տնտեսության շրջանաձև մոդելի ձևավորմանը, որտեղ թափոնները վերածվում են արժեքավոր ռեսուրսների։ Սա ցույց է տալիս, որ հասարակության համար էկո-նորարարությունները կարող են միաժամանակ ստեղծել ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական ու ֆինանսական արժեք։

Գոռ Խաչատրյան

Նորայր Շահումյան

Արևային էներգետիկայի հանդեպ իմ մասնագիտական հետաքրքրությունը ձևավորվել է դեռ 2018թ., երբ սովորում էի Գերմանիայում։ Այնտեղ տեսնելով էներգետիկ տրանսֆորմացիայի իրական արդյունքները՝ որոշեցի այդ մշակույթը բերել Հայաստան։ Այսօր, ունենալով ավելի քան 6.5 տարվա փորձ և սեփական ընկերություն, ես զբաղվում եմ մեր երկրում պրեմիում դասի և բարձր էֆեկտիվության արևային համակարգերի ներդրմամբ։ Ինձ համար սա պարզապես բիզնես չէ, այլ որակյալ և կայուն լուծումներ տարածելու առաքելություն: Իմ պատկերացմամբ՝ ապագայի լուծումը ոչ թե պարզապես վահանակ տեղադրելն է, այլ էներգիայի կառավարման խելացի համակարգերի և կուտակիչների ինտեգրումը։ Նաև մեծ պոտենցիալ եմ տեսնում տեխնոլոգիայի մեջ, որտեղ շինանյութը հենց ինքը էներգիա արտադրող տարր է, և ԱԲ կիրառման մեջ՝ համակարգերի մոնիթորինգի և խնդիրների վաղ հայտնաբերման համար։ Որպես ձեռնարկատեր՝ ես անընդհատ փնտրում եմ այնպիսի գործիքներ, որոնք էկոլոգիական լուծումը կդարձնեն տնտեսապես ավելի ձեռնտու։

Նորայր Շահումյան





Մեր գործընկերները