Բնապահպանական լուծումների վերածումը արժեքի
93 500.00 ԴրամՎճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA:
Տեղերը լրացված են
Դասընթացը նախատեսված է բուհերի ուսանողների և սկսնակ ձեռներեցների համար՝ ուսումնասիրելու «մաքուր» և այլընտրանքային էներգիայի աղբյուրները, դրանց տարբերությունները, էներգիայի տարբեր աղբյուրների արդյունավետությունը և քննարկելու Հայաստանի հեռանկարները կայուն էներգետիկ լուծումների համատեքստում: Մասնակիցները կընդլայնեն իրենց պատկերացումները բնապահպանական խնդիրների լուծման և բնական ռեսուրսների օգտագործման բնագավառում տնտեսագիտության դերի մասին:
Դասընթացը նախատեսված է հետևյալ թիրախային խմբերի համար.
|
Օր 1. Էներգետիկա և կայուն զարգացում. էկո-նորարարություն և շահույթի ապահովում |
|
|
16:00 – 16:15 |
Դասընթացի մասնակիցների գրանցում |
|
16:15 – 17:00 |
Ներածություն. Էներգիայի աղբյուրները՝ կանաչ, մաքուր այլընտրանքային և վերականգնվող էներգիա. սահմանումները, տարբերությունները և կիրառական նշանակությունը |
|
17:00 – 17:45 |
Դասախոսություն. Այլընտրանքային էներգետիկայի ներդրումային առավելությունները, կարգավորման մեխանիզմները և օրենսդրական-նորմատիվային դաշտը |
|
17:45 – 18:00 |
Սուրճի ընդմիջում |
|
18:00 – 18:45 |
Դասախոսություն. Էկո-նորարարություն և կայուն շահույթի ապահովում. բնապահպանական նպատակների ինտեգրումը բիզնես մոդելների մեջ |
|
19:30 – 21:30 |
Ընթրիք Համերգ կենդանի կատարմամբ |
|
Օր 2. Վարքագծային տնտեսագիտություն. բնապահպանական նպատակների ինտեգրումը բիզնես մոդելների մեջ |
|
|
09:00 – 10։00 |
Նախաճաշ |
|
10:00 – 11։00 |
Այցելություն «ԱրևԷԿ»՝ արդյունաբերական նշանակության առաջին արևային էլեկտրակայանը Հայաստանում, ծանոթացում կայանի աշխատանքին |
|
11:00 – 11։15 |
Սուրճի ընդմիջում |
|
11։15 – 12:00 |
Այցելություն կենցաղային կեղտաջրերի մաքրման աէրացիոն կայան (FBR 50), ծանոթացում կայանի աշխատանքին |
|
12:15 – 13:30 |
Ճաշի ընդմիջում |
|
14:00 – 15:00 |
Մասնակիցների գիտելիքների ստուգում Թեստ (multiple choice) |
|
15:00 – 15:40 |
Դասընթացի ամփոփում Վկայականների հանձնում |
Դասընթացը մշակվել է ՄՎԿԻ մասնագետների կողմից, ովքեր հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) շրջակա միջավայրի, էներգետիկայի և բնական պաշարների Բարթլետտ դպրոցում։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել էներգիայի տարբեր աղբյուրներին, վերլուծել մաքուր և այլընտրանքային էներգիայի զարգացման ներուժը, ինչպես նաև էկո-նորարարության, բիզնես մոդելների մեջ բնապահպանական նպատակների ինտեգրման ուղղությունները։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան էներգիայի աղբյուրները վերլուծելու, դրանց տարբերությունները հասկանալու և Հայաստանում կայուն էներգետիկ ռազմավարությունների մշակմանը նպաստելու համար անհրաժեշտ լրացուցիչ հմտություններ:
Դասընթացավար
ՄՎԿԻ
Դիմում
Վճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA: