Պատկերը՝ Baker Hughes
ԱՄՆ-ում գործող Aalo Atomics ընկերությունը պաշտոնապես ընտրել է էներգետիկ տեխնոլոգիաների հսկա Baker Hughes-ը, որպեսզի ապահովի իր գալիք փորձարարական ռեակտորի համար «էներգետիկ կղզի» համակարգը:
Այս համագործակցությունը կենտրոնացած է 10 ՄՎտ հզորության գոլորշու տուրբին-գեներատորի վրա, որը հանդիսանում է հիմնական բաղադրիչ։ Այն Aalo-ի նատրիումով սառեցվող ռեակտորից ստացված ջերմային էներգիան կվերածի էլեկտրաէներգիայի: Ստացված էլեկտրաէներգիան նախատեսված է ժամանակակից ԱԲ տվյալների կենտրոնների սնուցման համար:
Համագործակցությունը կենտրոնանում է Aalo-X ընկերության փորձարարական պիլոտային ռեակտորի վրա:
Baker Hughes-ը, որը հայտնի է իր արդյունաբերական էներգետիկ սարքավորումներով, ընտրվել է հատկապես իր մոդուլային նախագծման փիլիսոփայության համար, որը համապատասխանում է Aalo-ի plug-and-play մոտեցմանը միջուկային ռեակտորների զարգացման ոլորտում: Մոդուլային դիզայնի այս մոտեցումը Baker Hughes-ը դարձնում է կատարյալ մատակարար և գործընկեր Aalo-ի համար:
Իր Extra-Modular Reactor (XMR) կոչվող նախագիծով Aalo Atomics-ը էներգետիկ շուկայում նոր հատված է ձևավորում: Այն նախագծված է որպես կամուրջ իր Extra-Modular Reactor (XMR) և ավելի տարողունակ Small Modular Reactor (XMR) կոչվող ռեակտորների միջև: XMR-ը հատկապես հարմարեցված է ԱԲ ենթակառուցվածքների զանգվածային, անընդմեջ՝ 24/7 էլեկտրահաղորդման պահանջների համար:
Համեմատած ավանդական միջուկային կայանների հետ, որոնք սառեցման համար օգտագործում են ջուր, Aalo-ի XMR-ները օգտագործում են հեղուկ նատրիում: Դա թույլ է տալիս ապահովել էներգիայի ավելի բարձր խտություն, ավելի փոքր տարածության մեջ ավելի մեծ հզորություն և արդյունավետ էլեկտրաէներգիայի արտադրություն՝ հատուկ արդյունաբերական մասշտաբի տվյալների կենտրոնների համար:
Աղբյուրը՝ Interesting Engineering
Պատկերը՝ Baker Hughes