Գիտնականները պլաստիկի թափոնները վերածել են դեղամիջոցի

Պատկերը՝ Getty Images

Պատկերը՝ Getty Images

Գիտնականները մշակել են կենսատեխնոլոգիական նոր մոտեցում, որը թույլ է տալիս պլաստիկի թափոնները վերածել Պարկինսոնի հիվանդության բուժման դեղամիջոցի՝ լևոդոպայի (L-DOPA), որը այդ նեյրոդեգեներատիվ հիվանդության բուժման հիմնական միջոցներից է։

Մեթոդի հիմքում ընկած է պոլիէթիլենտերեֆտալատի (PET) վերամշակումը, դա լայնորեն տարածված պլաստիկ է, որն օգտագործվում է ըմպելիքների և մթերքների փաթեթներում։ Սկզբում պլաստիկը տրոհվում է մինչև տերեֆտալաթթու, ինչից հետո Escherichia coli մանրէի հատուկ մոդիֆիկացված շտամները այդ միացությունը վերափոխում են լևոդոպայի՝ կենսաքիմիական ռեակցիաների շարքի միջոցով։

Մշակված համակարգը բաղկացած է երկու փոխգործակցող միկրոբային շտամներից, ինչը թույլ է տվել հաղթահարել կարևոր կենսաքիմիական սահմանափակումները։ Մի շտամը պատասխանառու է ելակետային նյութի՝ միջանկյալ միացությունների վերափոխման համար, իսկ երկրորդը ավարտում է լևոդոպայի սինթեզը։

Օպտիմալացված պայմաններում հաջողվել է հասնել միջոցի խտացման՝ մեկ լիտրում մոտ 5 գրամ, ինչը վկայում է մեթոդի բարձր արդյունավետության մասին փորձնական մակարդակում։

Լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ տեխնոլոգիան աշխատում է ոչ միայն մաքուր քիմիական նյութերով, այլև իրական թափոններով, ներառյալ պլաստիկի շշերի օգտագործումը։ Որոշ դեպքերում վերափոխման գործակիցը հասել է մոտ 50 տոկոսի, իսկ լևոդոպայի ստացված քանակությունը բավական է եղել մի քանի թերապեւտիկ չափաբաժինների համար հիվանդության վաղ փուլում։

Լևոդոպայի ավանդական արտադրությունը հիմնված է նավթաքիմիական հումքի վրա և պահանջում է էներգատար պրոցեսներ՝ թափոնների առաջացմամբ։ Նոր մեթոդը առաջարկում է ավելի կայուն այլընտրանք՝ թույլ տալով միաժամանակ  լուծել պլաստիկից աղտոտման խնդիրը և նվազեցնել դեղագործական արդյունաբերության կախվածությունը հանածո ռեսուրսներից։

Աղբյուրը՝ BBC

Պատկերը՝ Getty Images