Վարքագծային տնտեսագիտություն. էներգետիկ ոլորտի մարտահրավերները
890 000.00 ԴրամՎճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA:
Տեղերը լրացված են
Դասընթացի ավարտին մասնակիցները կընդլայնեն էներգետիկ ոլորտում քաղաքականության մշակման ու տնտեսական ցուցանիշների արդյունավետության բարելավման գործում վարքագծային տնտեսագիտության նշանակության վերաբերյալ իրենց պատկերացումները։
Դասընթացները նախատեսված են հետևյալ թիրախային խմբերի համար.
|
Օր 1. Դասընթացի ներածություն |
|
|
14:00 – 14:30 |
Դասընթացի մասնակիցների գրանցում |
|
14:30 – 15:30 |
Ծանոթացում դասընթացի մասնակիցների և դասընթացավարների հետ.
|
|
15:30 – 15:45 |
Սուրճի ընդմիջում |
|
15:45 – 16:45 |
Դասընթացի ամփոփ ակնարկ.
|
|
Օր 2. Վարքագծային տնտեսագիտություն. էներգետիկ ոլորտի մարտահրավերները |
|
|
10:00 – 11։00 |
Դասախոսություն. Նեոդասական տնտեսագիտությունն ընդդեմ վարքագծային տնտեսագիտության |
|
11:00 – 11։15 |
Սուրճի ընդմիջում |
|
11։15 – 12:15 |
Դասախոսություն. Նախապատվությունների շեղումների երեք չափումները |
|
12:15 – 13:15 |
Ճաշի ընդմիջում |
|
13:15 – 15:00 |
Դասախոսություն. Որոշումների կայացում (լուծումների շրջանակի հստակեցում, սահմանափակ ուշադրություն, բազմաթիվ տարբերակներից մեկի ընտրություն) |
|
15:00 – 15:15 |
Սուրճի ընդմիջում |
|
15:15 – 16:45 |
Դասախոսություն. Որոշումների կայացում (սոցիալական ճնշում, համոզմունքներ և զգացմունքներ) |
|
16։45 – 18։00 |
Քննարկում. Վարքագծային տնտեսագիտության եզրահանգումները որոշումների կայացման գործընթացում որքանո՞վ են կիրառելի Ձեր ընկերությունում |
|
Օր 3. Դասընթացի ամփոփում |
|
|
10:00 – 11:00 |
Դասընթացի ամփոփում |
|
11:00 – 11:30 |
Մասնակիցների կարծիքների քննարկում |
|
11:30 – 11:45 |
Սուրճի ընդմիջում |
|
11:45 – 12:15 |
Մասնակիցների կարծիքների քննարկում (շարունակություն) |
|
12:15 – 12:45 |
Մասնակցության վկայականների հանձնում |
Դոկտոր Լորենցո Լոտտին Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագետ է։ Իր գիտական հետազոտություններում նա կենտրոնացած է էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում վարքագծային տնտեսագիտության ազդեցության խնդիրների վրա։ Դոկտոր Լոտտին ստացել է Ջենովայի Համալսարանի տնտեսագիտության բակալավրի, Պավիայի համալսարանի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կիրառական տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Զարգացման տնտեսագիտության ասպարեզում դոկտոր Լոտտին աշխատել է Ուգանդայում և Հնդկաստանում։ Ներկայում աշխատում է Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարտլեթթ դպրոցի էներգետիկայի և շրջակա միջավայրի տնտեսագիտության և քաղաքականության մագիստրատուրայում որպես ծրագրի ղեկավար և ավագ դասախոս, ինչպես նաև Բարձրագույն կրթության ակադեմիայի գիտական աշխատող է։
Դոկտոր Ռեյնաուերը Էներգետիկ քաղաքականության և բնապահպանության մագիստրոսական ծրագրի կրտսեր դասախոս է եղել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2013-2014 թվականներին, նշյալ ծրագրի իրականացման առաջին իսկ ուսումնական տարում, ստացել է մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է որպես նույն ծրագրի կրտսեր դասախոս։ 2019-ին ստացել է դոկտորի գիտական կոչում՝ պաշտպանելով Թաիլանդի բիոգազային արդյունաբերության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում տեխնոլոգիական հմտությունների խնդիրներին նվիրված իր ատենախոսությունը։
Դոկտոր Ռեյնաուերի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տեխնոլոգիական նորարարության, սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մեղմման ոլորտներում իրականացվող քայլերի համադրության խնդիրները։
2019 թվականից, որպես Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի անվան կրթաթոշակառու, գիտական հետազոտություններ է իրականացնում Կոպենհագենում (Դանիա):
Դիմում
Վճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA: