Օգտագործված կենցաղային յուղից ստեղծվել է սոսինձ

Պատկերը՝ Getty Images/Mahadas

Պատկերը՝ Getty Images/Mahadas

Գիտնականները սովորական խոհանոցային թափոնները դիմացկուն և էկոլոգիապես մաքուր նյութի վերածելու արտասովոր միջոց են գտել։ Նրանք ստեղծել են օգտագործված բուսական յուղի վրա հիմնված սոսինձ՝ նույն այն յուղի, որը սովորաբար մնում է տապակելուց հետո և թափվում աղբարկղ։

Յուղը վերամշակվել է՝ վերածվելով պոլիեսթերային պոլիմերի, և ստացված նյութը գիտնականներին զարմացրել է իր ամրությամբ։ Դրա հնարավորություններն ստուգելու համար հետազոտողները միմյանց են սոսնձել երկու մետաղական թիթեղներ և ծանրություն կախել դրանցից։

Սոսինձը դիմացել է ավելի քան 100 կիլոգրամ քաշի, ապա անցել է ավելի տպավորիչ փորձություն. դրանով սոսնձված մասերն օգտագործվել են որպես ավտոմեքենա քարշակելու ունակ շղթայակցում։ Նման արդյունքը նոր կենսասոսինձը դասում է հզոր առևտրային արդյունաբերական համանմանությունների շարքին։

Առանձնապես կարևոր է, որ նյութը սոսկ դիմացկուն չէ։ Այն կարելի է վերամշակվել՝ վերադարձնելով իր սկզբնական վիճակին և վերօգտագործել արտադրության մեջ։ Դա սոսինձը դարձնում է ավելի էկոլոգիապես մաքուր, փակ ցիկլով գործընթացի մաս՝ առանց նավթից կախվածության և առանց ավելորդ թափոններ ստեղծելու։

Հետազոտողների կարծիքով, նման նյութերը կարող են կիրառություն գտնել փաթեթավորման, էլեկտրոնիկայի և նույնիսկ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։

Աղբյուրը՝ Journal of the American Chemical Society

Պատկերը՝ Getty Images/Mahadas