Մեծ Բրիտանիայի հողմակայաններն արտադրել են ռեկորդային՝ 22,7 մլն կՎտ·ժ էներգիա

Պատկերը՝ Dogger Bank

Պատկերը՝ Dogger Bank

Մեծ Բրիտանիայի հողմային տուրբինները գերազանցել են էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդը՝ հասնելով 22,7 մլն կՎտ*ժ տպավորիչ ցուցանիշի։ Ըստ Էներգահամակարգի ազգային օպերատորի (Neso) տվյալների, էլեկտրաէներգիայի այդ քանակը բավարար էր 22 մլն տուն մատակարարելու համար։

Նոր ռեկորդը գերազանցել է նախորդ՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին գրանցված ցուցանիշը (22,5 մլն կՎտ·ժ)։

Նոյեմբերի 11-ին քամին ապահովել է Մեծ Բրիտանիայի ողջ էլեկտրաէներգիայի 43,6%-ը, ինչը թույլ է տվել էներգիայով մատակարարել բրիտանական տների ավելի քան երեք քառորդը։

Հողմային տուրբինները դարձել են Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի խոշորագույն աղբյուրը։ Երկրում ցանցին միացված է մոտ 32 մլն կիլովատ դրվածքային հողմային հզորություն, որը գրեթե հավասարապես բաշխված է առափնյա և ծովային տուրբինների միջև։ Դրանում ներառված են աշխարհի հինգ խոշորագույն ծովային հողմակայանները։

Աղբյուրը՝ Sky News

Պատկերը՝ Dogger Bank