Հայտնաբերվել է սառույց, որը սենյակային ջերմաստիճանում չի հալվում

Պատկերը՝ Vladimir Venediktov/Getty Images

Պատկերը՝ Vladimir Venediktov/Getty Images

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են սառույցի նոր ձև, որը պահպանում է իր կառուցվածքը սենյակային ջերմաստիճանում։ Գիտափորձն անցկացվել է Համբուրգում տեղակայված European XFEL հզոր ռենտգենյան լազերի վրա։

Սառույց XXI-ը ձևավորվել է 20 հազար մթնոլորտային ճնշման տակ ադամանդե բջջում։ Սինթեզը տեղի է ունեցել 10 միլիվայրկյանում, ինչը կանխել է ջրի բյուրեղացումն իր սովորական ձևի։ Սա ստեղծել է մետաստաբիլ փուլ՝ քառանկյուն ցանցով։

Սևեռակման գործընթացն անցկացվել է 50 ֆեմտովայրկյան տևողությամբ ռենտգենյան իմպուլսների կիրառմամբ։ Լազերային համակարգը հնարավորություն է տվել իրական ժամանակում հետևել մոլեկուլային վերադասավորումները ատոմային մակարդակում։

Հայտնագործությունը փոխել է պատկերացումներն այն մասին, թե ինչ վարքագիծ է դրսևորում ջուրը էքստրեմալ պայմաններում։ Նախկինում ընդունված էր համարել, որ ջուրն ունի 20 բյուրեղային ձև, սակայն XXI սառույցի հայտնաբերումը ընդլայնեց այդ ցանկը։

Գիտնականները մտադիր են նոր փորձեր անել այլ հեղուկների հետ՝ գերբարձր ճնշման տակ՝ նյութի այլ մետաստաբիլ վիճակները բացահայտելու համար։

Աղբյուրը՝ Nature

Պատկերը՝ Vladimir Venediktov/Getty Images